Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

«Ռեալը» եզրափակչում է

«Ռեալը» եզրափակչում է
30.04.2014 | 02:05

Սեփական դաշտում 1:0 հաշվով տարած հաղթանակը «Ալյանց Արենայում» ամրապնդելով ևս չորս անպատասխան գոլով՝ Մադրիդի «Ռեալը» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Մյունխենի «Բավարիան» փաստացի ոչինչ չկարողացավ հակադրել արքայական ակումբին ու նրան այլոչինչ չի մնում, քան հանդիսատեսի որակով մասնակցել մրցաշրջանի գլխավոր եզրափակչին, որի մյուս մասնակիցը կորոշվի վաղը կայանալիք «Չելսի»-«Աթլետիկո» խաղում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 765

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ